Կազմակերպության
մասին

Գնացուցակ

Ծառայություններ

Հետադարձ
կապ


Տերմիններ և սահմանումներ

Ձեռնարկում հիշատակվող տերմինները և սահմանումները համապատասխանում են ISO 9000-2000 ստանդարտին`
Սպառողներ` ներքին շուկայի օբյեկտներ, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Սպասելիքները և պահանջները` որակով արտադրանք, ընդունելի գներով:
Ընկերության աշխատակիցներ` նրանց սպասելիքներն ու պահանջները` մշտական աշխատանք, արդար աշխատավարձ, բավարարվածություն աշխատանքից և պաշտոնական առաջխաղացումից:
Հիմնադիրներ` նրանց սպասելիքը և պահանջները` ներդրումներ և ձեռնարկության հաստատուն գործունեություն:
Մատակարարողներ` նրանց սպասելիքները և պահանջները` մշտական պատվերներ և ժամանակին վճարումներ:
Կառավարական համակարգ` նրանց սպասելիքներն ու պահանջները` տնտեսվարման պատասխանատու քաղաքականություն:
Որակ` աստիճան, որով հատկանշական բնութագրերի բովանդակությունը բավարարում է պահանջները:
Պահանջ` պահանջմունք կամ սպասելիք, որը սահմանված է, սովորաբար ենթադրվում է կամ պարտադիր է:
Համակարգ` փոխկապակցված և փոխազդող տարրերի ամբողջություն:
Որակի կառավարում` համակարգված գործունեություն կազմակերպության ղեկավարման և վերահսկողության ուղղությամբ, որը կիրառելի է որակի նկատմամբ:
Որակի պլանավորում` որակի կառավարման մաս, որն ուղղված է որակի նպատակների սահմանմանը և որոշում է արտադրանքի կենսացիկլի անհրաժեշտ գործառնական գործընթացները և որակի բնագավառում նպատակներին հասնելու համար համապատասխան միջոցները:
Որակի նպատակներ` նպատակներ, որոնց հասնում կամ ձգտում են հասնել որակի բնագավառում` հիմնված կազմակերպության որակի քաղաքականության վրա:
Ենթակառուցվածք` կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ շենքերի, սարքավորումների և ապահոված ծառայությունների ամբողջություն:
Աշխատանքային միջավայր` պայմանների ամբողջություն, որոնցում կատարվում է աշխատանքը:
Որակի քաղաքականություն` Կազմակերպության հիմնական ուղղությունները, խնդիրները և նպատակները, հատուկ ձևակերպված նրա ղեկավարության կողմից :
Որակի ընթացակարգեր` Իրավական ուժ ստացած փաստաթղթեր, որոնք որոշում են որակի կառավարման ուղղությամբ տարվող գործունեությունը :
Գործընթաց` Ներքին ռեսուրսներ և գործողություններ, որոնք փոխակերպվում են հումքի, ապրանքի: Արտադրանք` Գործունեության և գործընթացների արդյունք:
Որակի ձեռնարկ` Փաստաթուղթ, որն իր մեջ ներառում է որակի քաղաքականությունը և նկարագրում է կազմակերպության որակի համակարգը:

 
Developed by Robert LevonyanDeveloped by Marina Harutyunyan