Կազմակերպության
մասին

Գնացուցակ

Ծառայություններ

Հետադարձ
կապ


Ռեսուրսների կառավարում

Ռեսուրսների ապահովումը

«Որակի կառավարման համակարգի» աշխատանքային վիճակը պահպանելու, արդյունավետությունն ու սպառողի բավարարվածությունն ապահովելու համար բարձրաստիճան ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ռեսուրսների ապահովվածությանը, այդ թվում որակի համակարգը կառավարող աշխատակազմի գործունեությունն ապահովող ռեսուրսներով:

Մարդկային ռեսուրսներ

Ընկերության անձնակազմը, որի աշխատանքն ունի անմիջական ազդեցություն արտադրանքի որակի վրա, ունի համապատասխան կրթություն, որակավորում և աշխատանքային փորձ: Դրանով ապահովում է անձնակազմի իրազեկությունը և իր կողմից կատարվող աշխատանքի կարևորության գնահատումը որակի քաղաքականու¬թյան նպատակներին հասնելու համար:
Մարդկային ռեսուրսների կառավարումը կատարվում է համաձայն 6QP21 ընթացակարգի:

Ենթակառուցվածքներ

«Էվրիկոմպ-Թեք» ՍՊԸ -ը իր գործունեությունը ծավալելու համար ապահովված է համապատասխան ենթակառուցվածքներով, հագեցված է ժամանակակից տեխնիկայով:
«Էվրիկոմպ-Թեք» ՍՊԸ -ը էլեկտրական սնուցումը իրականացվում է քաղաքային ցանցից:
Ամբողջ շենքի ջեռուցվումը ապահովվում է տակացուցիչ սարքերի միջոցով:
Տարածքների օդափոխանակությունը կատարվում է տեղադրված օդափոխիչների միջոցով:
«Էվրիկոմպ-Թեք» ՍՊԸ -ը կապն իրար միջև և արտաքին աշխարհի հետ ապահովվում է հեռախոսի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի միջոցով:
Պատրաստի արտադրանքի առաքումը կատարվում է պատվիրատուի պահանջներից ելնելով:
Ենթակառուցվածքների և դրանց մեջ տեղադրված գործող սարքավորումների տեխնիկական սպասարկումը կատարվում է համաձայն 6QP31 ընթացակարգի:

Աշխատանքային միջավայր

Ընկերությունն ապահովում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ սպառողի պահանջները բավարարող որակով արտադրանք և ծառայություններ մատուցելու համար, այդ թվում աշխատատեղերի անհրաժեշտ լուսավորվածությունը, մաքրությունը, բարեկարգ վիճակը, աշխատողների իրազեկությունը որակի քաղաքականության նպատակներին հասնելու և սպառողների բավարարվածությունն ապավովելու համար:

 
Developed by Robert LevonyanDeveloped by Marina Harutyunyan