Որակի կառավարման համակարգի աշխատանքային վիճակն ապահովելու, սպառողի պահանջները բավարարելու համար ստորև տրվում է բարձրաստիճան ղեկավար անձնակազմի հիմնական լիազորությունների և պարտականությունների նկարագիրը.
Տնօրենը - «Որակի խորհրդի» նախագահը` ղեկավարում է ընկերության արտադրական և ֆինանսա-տնտեսական գործունեությունը, կառավարում ընկերության պաշարների օպտիմալ տեղաբաշխումը, իրականացնում է ընկերության զարգացման և որակի քաղաքականությունը: Նա կատարում է պատվիրատուների պահանջների և պայմանագրերի վերլուծություն նախքան դրանց հաստատումը և վավերացումը, ինչպես նաև մատակարարների գնահատման գործընթացները: Տնօրենը պարբերաբար վերլուծության է ենթարկում որակի կառավարման համակարգի գործունեությունը, ինչպես նաև որակի քաղաքականության նպատակներում նշված ցուցանիշների չափելիության հարցերը և ընդունում է որոշումներ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և սպառողների պահանջների բավարարվածությունը մշտապես ապահովելու համար: Նա պարտավոր է լուծել որակի ապահովման խնդիրները, բացահայտել, պլանավորել որակի համակարգի աշխատունակության համար անհրաժեշտ պաշառները` բյուջե, մարդկային ռեսուրսներ և այլն: Որպես «Որակի խորհուրդի» նախագահ` տնօրենը լիազորված է կոորդինացնելու ընկերության ստորաբաժանումների գործողությունները, որոնք ուղղված են որակի քաղաքականության նպատակներին հասնելու համար:
Ղեկավարության ներկայացուցիչը` «Որակի խորհրդի» անդամ` պատասխանատու է ապահովել որակի կառավարման համակարգի գործունեության վերահսկողությունը, գործընթացների կատարումը, հետևել անձնակազմի իրավասության և իրազեկության մակարդակին: Վերահսկում է որակի կառավարման համակարգի ներքին ստուգման և ուղղիչ - կանխարգելիչ գործողությունների կատարման ընթացքը: Անձնակազմին է հասցնում սպառողների կողմից արտադրանքին ներկայացվող պահանջների կատարման առաջնահերթության և սպառողների անընդհատ բավարարվածության վիճակի մասին: Մուտքային տվյալներ է ներկայացնում Որակի խորհրդին և նախագահին «Որակի կառավարման» համակարգը վերլուծության համար:
Մարկետինգի գծով ղեկավարը` որակի խորհրդի անդամ` պատասխանատու է շուկայի ուսումնասիրության, պատվիրատուների պահանջարկի և կարիքների գնահատման, վերլուծության և այդ պահանջները հաշվի առնելով համապատասխան սպասարկումը ապահովելու համար: Նա պատասխանատու է նաև պատվիրատուների հետ աշխատանքները կազմակերպման համար, ինչպես նաև վերլուծելու և փաստաթղթավորելու սպառողի հետ տարվող աշխատանքները այդ թվում` արտադրանքին ներկայացվող պահանջները: Մասնակցել «Որակի խորհրդի» կողմից համակարգի վերլուծության և համապատասխան որոշումներ ընդունելու գործընթացին:
«Էվրիկոմպ-Թեք» ՍՊԸ-ի Կազմակերպչական կառուցվածքը
Ուղղվածությունը դեպի սպառողը
Սպառողի պահանջները կատարելու և բավարարվածության աստիճանը բարձրացնելու գործընթացը կառավարելու համար մշակվել և փաստաթղթավորվել է 7QP21 գործընթացը, որտեղ մանրամասն շարադրված են սպառողի պահանջները հաշվի առնելու, բավարարելու, գնահատելու պայմանները:
Որակի քաղաքականությունը
«Էվրիկոմպ-Թեք» ՍՊԸ հետամուտ լինելով սպասարկման որակի շարունակական բարձրացմանն ու սպառողի կարիքների առավելագույն բավարարմանը, մշակել և հասցրել է ի գիտություն բոլոր աշխատակիցներին Որակի ասպարեզում քաղաքականությունը, նպատակները որակի ոլորտում, որպես մոտակա տարիների համար առաջնային ծրագիր և պատասխանատվություն է ստանձել գործընթացների Որակի կառավարումը իրականացնել ISO 9001 :2000 միջազգային ստանդարտի համապատասխան:
Ծրագրավորում
Ղեկավարությունն ապահովում է որակի քազաքականությանը համապատասխան որակի ասպարեզում նպատակների` այդ թվում արտադրանքին ներկայացվող պահանջների կատարման դրվածքը ընկերության համապատասխան ստորաբաժանումներում և մակարդակներում:
Որակի կառավարման համակարգի պլանավորումը կատարվում է 5QP41, 8QP23 գործընթացների, ինչպես նաև արտադրանքի ստեղծման մնացած գործընթացների միջոցով: Պլանավորման և նրա մեջ կատարվող փոփոխությունների իրագործումը կատարվում է հաշվի առնելով «Որակի կառավարման համակարգի» ամբողջականությունը չխախտելու պահանջը: Որակի համակարգի ընթացակարգերի և գործընթացների վերահսկման պլանավորումը կատարվում է 8QP22 ընթացակարգի համաձայն: Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվում են 8QP52 ընթացակարգի համաձայն: Ներքին աուդիտի արդյունքները ենթարկվվում են վերլուծության «Որակի խորհրդի» նիստերի ժամանակ (5QP61):
Պատասխանատվություն, իրավասություն և տեղեկատվություն
«Որակի խորհրդի» նախագահը պատասխանատու է նախատեսված հաճախականությամբ գումարել խորհրդի նիստ` 5QP61 ընթացակարգի համաձայն, քննարկել ու վերլուծել համակարգի գործունեությունը և ընդունել համապատասխան որոշումներ որակի քաղաքականության նպատակներն իրականացնելու և համակարգի գործընթացների արդյունավետությունն ապահովելու համար:
«Որակի խորհրդի» նախագահը որակի կառավարման համակարգի մշակման ներդնելու և համակարգը աշխատանքային վիճակում պահելու և բարելավելու համար նշանակել է «Ղեկավարության ներկայացուցիչ», նրան տալով համապատասխան կարգավիճակ և համապատասխան լիազորություններ, որոնց միջոցով նա ապահովում է`
- որակի կառավարման համակարգը մշակելու, ներդնելու և ախատանքային վիճակում պահելու համար համակարգին անհրաժեշտ գործընթացները,
- ներկայացնելու հաշվետվություններ որակի խորհրդին, վերլուծելու համար որակի կառավարման համակարգի գործունեությունը 5QP61 գործընթացի համաձայն:
- օժանդակություն, սպառողի պահանջները ընկերությունում տարածելու և հասկանալու համար:
Ղեկավարության ներկայացուցիչը իրականացնում է իրեն տրված լիազորությունները և համապատասխան գործընթացների միջոցով, այդ թվում` ներքին ստուգումների (8QP22) արդյունքների հիման վրա, ներկայացնում է հաշվետվություն բարձրագույն ղեկավարությանը որակի կառավարման համակարգի գործունեության արդյունավետության մասին: Սպառողների կողմից արտադրանքին ներկայացվող պահանջների վերլուծությանը (7QP21) մասնակից է դարձնում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և այդ պահանջները նրանց համար դարձնում է հասանելի և պարտադիր կատարելու համար:
Վերլուծություն ղեկավարության կողմից
Որակի խորհուրդը ոչ պակաս, քան կես տարին մեկ անգամ գումարում է խորհրդի նիստ, որտեղ քննարկում և վերլուծության է ենթարկում Որակի կառավարման համակարգը, նրա գործընթացների կառավարման ընթացքը: Որակի խորհուրդը քննարկում և վերլուծության է ենթարկում հետևյալ մուտքային տվյալները`
- ներքին, արտաքին աուդիտների արդյունքները,
- պատվիրատուի հետ հետադարձ տեղեկատվության արդյունքները և արտադրանքի համապատասխանությունը պահանջներին,
- կանխարգելիչ և ուղղիչ գործողությունների վիճակը,
- փոփոխությունները, որոնք կարող են ազդել Որակի կառավարման համակարգի վրա,
- նախկինում ղեկավարության կողմից իրականացված վերլուծութուններին հաջորդող գործողություններ;
- համակարգը բավարարելու համար արված առաջարկությունները, որից հետո գնահատվում է Որակի կառավարման համակարգի արդյունավետությունը և ընդունվում է համապատասխան որոշում, այն բարելավելու նպատակով:
Մուտքային տվյալների վերլուծությունը և վերլուծության արդյունքում ընդունված որոշումները կատարվում են համաձայն 5QP61 ընթացակարգի: Վերլուծության արդյունքները գրանցվում են 5qp61-1 ղեկավարության վերլուծության հաշվետվության ձևի միջոցով: