Կազմակերպության
մասին

Գնացուցակ

Ծառայություններ

Հետադարձ
կապ


Ընկերության «Որակի կառավարման համակարգը»

Ընդհանուր պահանջներ

Ընկերությունը մշակել, փաստաթղթավորել և աշխատանքային վիճակում է պահում «Որակի կառավարման համակարգը»:
Այն մշակվել է հաշվի առնելով ISO 9001:2000 միջազգային ստանդարտում ընդգրկված պահանջները բացառությամբ`
«Որակի կառավարման համակարգի» գործընթացները և նրանց կիրառությունը Ընկերության ներսում նույնականացված են (ընթացակարգերի ցանկը տրված է կից N1 հավելվածում): Որոշված են նրանց հաջորդականությունը, փոխկապվածությունը, տեղեկատվության փոխանակումը:
Գործընթացների արդյունավետ ընթացքն ու վերահսկողությունն ապահովող անհրաժեշտ չափանիշները և նրանց որոշման մեթոդները որոշվում են 5QP41, 5QP61, 7QP21, 8QP22, 8QP23, 8QP31, ինչպես նաև մնացած ընթացակարգերում և գործընթացներում իրենց վերաբերող մասով:
Ընկերությունն ապահովում է ռեսուրսների և տեղեկատվության առկայությունը, որոնք անհրաժեշտ են վերոհիշյալ գործընթացները կատարելու, պահպանելու, վերահսկելու, չափելու և վերլուծելու համար:
Վերոհիշյալ գործընթացների կառավարումն իրականացվում է ISO9001:2000 միջազգային ստանդարտի պահանջների համաձայն:

Պահանջներ փաստաթղթերի նկատմամաբ

Որակի կահառավարման համակարգի փաստաթղթերը ձևավորվում և նույնականցվում են չորս հիմնական մակարդակներով`
Բարձրագույն մակարդակ (Ա).
«Որակի քաղաքականություն» (QM9001-P) (տրված է կից N3 հավելվածում), որը բնութագրում է որակի բնագավառում Ընկերության ընդհանուր մտադրությունները և գործունեության ուղղությունը(տրված է կից N3 հավելվածում) :
«Որակի Ձեռնարկ» (QM 9001), որը նկարագրում է կազմակերպության «Որակի կառավարման համակարգը» ISO 9001:2000 ստանադարտի պահանջներին համաձայն և ծառայում է որակի ասպարեզում նախատեսնված քաղաքականությունն իրականացնելու միջոցները որոշելու համար:
Երկրորդ մակարդակ (Բ).
ISO 9001:2000 միջազգային ստանդարտի պահանջների համապատասխան փաստաթղթավորված ընթացակարգերը, որոնցում նկարագրված են համակարգի որոշակի տարրերի գործողությունները և փոխկապակցվածությունը: Այս մակարդակի փաստաթղթերը կանոնակարգում են ստորաբաժանումների աշխատանքը համաձայն ՈԿՀ տարրեի պահանջների:
Երրորդ մակարդակ (Գ).
Փաստաթղթեր, որոնք վերաբերվում են արտադրանքին և արտադրության գործընթացին (տեխնոլոգիական և տեխնիկական փաստաթղթեր (մեթոդիկաներ, հրահանգներ, ծրագրեր , սպեցիֆիկացիաներ և այլն):
Այս փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես է կատարվում որոշակի գործունեությունը:
Չորրորդ մակարդակ (Դ).
Ընթացակարգերին կից ձևերը, գրանցումները, որոնք անհրաժեշտ են կազմակերպությանը` գործընթացներն արդյունավետ ծրագրավորելու, իրականացնելու և կառավարելու համար և արտաքին նորմատիվային փաստաթղթեր (ԳՈՍՏ-եր, ՏՊ-եր, ՀՍՏ-եր, մեթոդական ցուցումներ և այլն):
Վերոհիշյալ փաստաթղթերը կազմելու, նույնականացնելու, փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու, անհրաժեշտ գրանցումներ կատարելու և փաստաթղթերի ցանկը պահպանելու վերաբերյալ պահանջները ներկայացված են 4QP21 ընթացակարգում: Գործող փաստաթղթերում կատարված փոփոխությունները վերլուծվում, հաստատվում և գրանցվում են 4qp21-1 ձևի համաձայն:

«Էվրիկոմպ-Թեք» ՍՊԸ-ի ՈԿՀ փաստաթղթերի հիերարխիա

 
Developed by Robert LevonyanDeveloped by Marina Harutyunyan