Կազմակերպության
մասին

Գնացուցակ

Ծառայություններ

Հետադարձ
կապ


Արտադրանքի ստեղծում

Արտադրության կառավարում

Արտադրական գործընթացները կառավարելու համար Ընկերությունը պլանավորում է արտադրանքի ստեղծման գործընթացներ: Պլանավորումը կատարվում է որակի կառավարման համակարգի մնացած գործընթացներին ներկայացվող պահանջները հաշվի առնելով: Արտադրանք ստեղծելու պլանը կազմելիս ընկերությունն ըստ անհրաժեշտության որոշում է`

  • որակի նպատակները և արտադրանքին ներկայացվող պահանջները (QM 9001P, 5QP41, 7QP21),
  • գործընթացներ, փաստաթղթեր մշակելու անհրաժեշտությունը և արտադրանքի համար յուրահատուկ ռեսուրսների ապահովումը (6QP21, 6QP31),
  • այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են արտադրանքին յուրահատուկ հաստատման, մոնիտորինգի և վերահսկման համար, ինչպես նաև արտադրանքի ընդունման չափանիշները (5QP41, 7QP51, 7QP61, 8QP23),
  • կատարել այն գրանցումները, որոնք անհրաժեշտ են ապացուցելու համար, որ արտադրության գործընթացները և վերջնական արտադրանքը համապատասխանում են պահանջներին (8QP23, 8QP 31):

Սպառողների հետ կապված գործընթացները

Մարքետինգի պատասխանատուն սպառողի հետ փոխադարձ կապի միջոցով ճշտում և պարզեցնում է արտադրանքին ներկայացվող պահանջները, որից ելնելով Ընկերությունը որոշում է`

  • սպառողի կողմից ներկայացրած պահանջներն արտադրանքին և առաքմանը
  • պահանջները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ օգտագործման համար, բայց չեն ներկայացվել սպառողի կողմից,
  • արտադրանքի նկատմամբ օրենսդրական և կանոնադրական պարտադիր պահանջները,
  • այլ լրացուցիչ պահանջներ, որոնք որոշում է Ընկերությունը:
Որոշելով արտադրանքին ներկայացվող պահանջները ընկերությունը, նախքան սպառողի հետ պայմանագիր կնքելը համաձայն 7QP21 ընթացակարգի, այն ենթարկում է վերլուծության համոզվելու համար`
  • որ պահանջները արտադրանքի նկատմամբ որոշված են,
  • որ պայմանագրի կամ պատվերի պահանջները, որոնք տարբերվում են նախկինում որոշված պահանջներից ընդունելի են,
  • որ Ընկերությունն ունակ է ապահովելու մնացած պահանջները:
Արտադրանքին ներկայացրած պահանջների մեջ որոշակի փոփոխություններ մտցնելու դեպքում փոփոխության են ենթարկվում համապատասխան փաստաթղթերը, որոնց կատարողները տեղեկացվում են այդ փոփոխությունների մասին:
Ընկերության մենեջերը սպառողների հետ պահպանում են մշտական կապ արտադրանքին ներկայացվող պահանջները, բողոքները և առաջարկությունները գրանցելու և համապատասխան միջոցառումներ կատարելու համար:
Սպառողների հետ կապված գործողությունները կատարվում են 7QP21, 7QP51 ընթացակարգերի համաձայն:

Նախագծում և մշակում

Դիզայնի աշխատանքների պլանավորումը, կառավարումը, վերլուծությունը, ելքային և մուտքային տվյալների համապատասխանության հաստատումը, ինչպես նաև ստուգումը, հաստատումը կատարվում Է 7QP31 ընթացակարգի համաձայն:

Գնումներ

ապրանքների և այլ պարագաների որակով, այդ պատճառով նրանց նկատմամբ սահմանված են հատուկ պահանջներ, որոնց վերահսկողության գործըթնացը իրագործվում է համաձայն 5QP41, 8QP23 ընթացակարգերի:
Ընկերությունն իրականացնում է մատակարարների հետ երկարատև համագործակցության ծրագիր համաձայն 7QP41 ընթացակարգի, ու սահմանված մատակարարների գնահատման, նրանց հետ գործարքներ կնքելու և հետագա փոխհարաբերություններ կատարելու կարգը, ելնելով նրանց ունակություններից:
Գնահատված մատակարարների համար կազմվում է գնահատման արձանագրություններ:

Գնվող ապրանքի մասին տեղեկատվությունը ընդգրկում է`

  • պահանջները ընթացակարգերի, գործընթացների նկատմամբ, որոնք հաստատում են գնվող նյութերի և կոմլեկտավորվող իրերի որակը,
  • պահանջներ որակի համակարգի նկատմամբ:
Ընկերությունը նախքան գնումներ կատարելը, սահմանում է գնվող արտադրանքի նկատմամբ պահանջներ, ինչպես նաև մատակարարների հետ գործարքներ կնքելու կարգը 7QP41 ընթացակարգի համաձայն:
Ընկերության կողմից սահմանված են պահանջներ ձեռք բերվող ապրանքի և այլ պարագաների որակական ցուցանիշների նկատմամբ: Նրանք ենթարկվում են մուտքային վերահսկողության, համոզվելու նրանց ներկայացվող պահանջների համապատասխանության մեջ: Վերահսկողության գործընթացը կատարվում է որակի վերահսկողության ծրագրի և 8QP23 ընթացակարգի համաձայն:

Աշխատանքային միջավայր

Ընկերությունը պլանավորում, ապահովում է արտադրության և սպասարկման գործընթացների կառավարման համար անհրաժեշտ պայմաններ 7QP51 ընթացակարգի համաձայն, այդ թվում`

  • որակի վերահսկողության ծրագիրը (5QP41),
  • արտադրության հագեցվածությունը համապատասխան սարքավորումներով և նրանց կիրառելու ընթացքում կատարվող անհրաժեշտ սպասարկումները (6QP31),
  • արտադրության գործընթացում կատարվող վերահսկողությունը (8QP23),
  • արտադրանքի համապատասխանությունը պահանջներին, ապահովող ենթակառույցների անհրաժեշտ հզորությունների առկայությունը և աշխատունակ վիճակը:
Ընկերության արտադրական գործընթացները չեն պարունակում այնպիսի հատուկ գործընթացներ, որոնց ելքային արդյունքները ենթակա չեն վերահսկման, ինչպես նաև որոնց թերությունները հայտնվում են միայն նրանց օգտագործման կամ շահագործման ժամանակ: Վերոհիշյալից ելնելով որակի կառավարման համակարգում չի նախատեսված նման հատուկ գործընթացը կառավարող ընթացակարգ:
Արտադրության գործընթացի բոլոր փուլերում ձեռք բերվող նյութերը, պատրաստի արտադրանքը ենթարկվում են վերահսկողության և նույնականացվում են Ընկերության կողմից ընդունված նույնականացման միջոցներով: Նյութերի, պատրաստի արտադրանքի նույնականացումը կատարվում է համաձայն 7QP53 ընթացակարգի: Նույնականացմանն են ենթարկվում նաև վերահսկողության գործընթացներում հայտնաբերված անհամապատասխան արտադրանքը, նյութերը և այլ պարագաները:
Արտադրանքի հետևելիությունը իրականացվում է արտադրանքի պատվերից մինչև պատվիրատու կատարվող բոլոր գրանցումների միջոցով:
«Էվրիկոմպ-Թեք» ՍՊԸ -ի տնօրինությունը պատասխանատվություն է կրում և պարտավորվում է ապահովել պատվիրատուի սեփականության պահպանվածությունը:
Պատվիրատուի սեփականության կորստի, վնասվածքի, կամ այլ տիպի բոլոր դեպքերի մասին նա պարտադիր պետք է տեղեկացվի մենեջերի կողմից:
Ընկերությունը ապահովում է արտադրանքի որակի համապատասխանությունը պահպանման և առաքման ժամանակ` 7QP55 ընթացակարգի համաձայն:
Որակով արտադրանքը սպառողին առաքելու նպատակով, կատարվում են փաթեթավորման, պահեստավորման գործընթացները արտադրանքը արտաքին ազդեցություններից պահպանելու համար:

Չափիչ սարքավորումների կառավարում

Չափիչ սարքավորումները, որոնք կիրառվում են հաստատելու համար արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին, ընկերության կողմից որոշված են և կառավարելի են: Նրանց ստուգաչափումը, ստուգաճշտումը և պահպանությունը կատարվում է համաձայն 7QP61 ընթացակարգի :
Նմուշային չափիչ սարքավորումների ստուգաչափումը կատարվում է «Չափագիտության ազգային ինստիտուտի» կողմից:

 
Developed by Robert LevonyanDeveloped by Marina Harutyunyan